Home / Հայաստան / Կովկասցիները կրակել են McDonald’s-ի աշխատակիցների վրա

Կովկասցիները կրակել են McDonald’s-ի աշխատակիցների վրա

Մոսկվայի արևմտյան հատվածում կատարված ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել է երկու մարդ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել McDonald’s-ի անվտանգության աշխատակիցների և կովկասցու արտաքինով տղամարդկանց միջև:

«Երկու կողմերի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. որի արդյունքում կովկասցիներից մեկը մի քանի կրակոց է իրականացրել հրացանից»,- «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Նրա խոսքով` անվտանգության երկու աշխատակիցներ վնասվածք են ստացել: Հարձակվողներն անհետացել են «Լադա-Պրիորա» սպիտակ մեքենայով: Ներկայումս հետախուզություն է իրականացվում: Իսկ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել: