Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթն Նորվեգիայի առաջին կարգի ասպետի կոչում է ստացել: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Դեմիրճյան փողոցում գտնվող «Հյուսիսային տանը»:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում նման արարողություն է տեղի ունենում:
Թիմոթի Սթրեյթին պատվո շքանշանը շնորհել է Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնութ Հաուգեն (նստավայրը` Մոսկվա):
Առաջինն կարգի ասպետի աստիճանի շնորհման արարողությանը ներկա են եղել ինչպես հյուպատոսի մտերիմները, ընկերները և հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչները, այնպես էլ Հայաստանում աշխատող միջազգային դիվանագիտական գրեթե ողջ կորպուսը, այդ թվում` Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Գերմանիայի դեսպան` Հանս-Յոշեն Շմիդտը, Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: