Այս տարի խոզագրիպի վարակի առաջին դեպքը գրանցվել է Թբիլիսիում: Վարակվածը 26-ամյա կին է, ով երկու օր առաջ դիմել է բժշկի` շնչառության հետ խնդիրների հետ կապված: Համապատասխան հետազոտությունից հետո պարզվել է, որ կինը հիվանդ է խոզագրիպով: Հիվանդն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն է:
Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է լրագրողներին, որ «խոզագրիպի վարակի տարածման հավանականություն երկրում դեռևս չկա: Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, երկրում բավականաչափ դեղամիջոցներ կան»:
Համաձայն առողջապահության նախարարության տվյալների` նախորդ տարի Վրաստանում պաշտոնապես գրանցվել էր խոզագրիպի վարակման 1300 դեպք, որոնցից 33-ը` մահվան ելքով: