Ամերիկյան Ռոդ-Այլենդ համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առանց շաքարի մաստակը նպաստում է բնական ճանապարհով նիհարելուն: Մաստակը նվազեցնում է կալորիաների օգտագործման քանակը, փոխարենը` մարդն ավելի շատ էներգիա է ծախսում, գրում է Comments.ua-ն:
Համալսարանի դիետոլոգներից մեկը հետազոտություն է անցկացրել, որին 35 կին և տղամարդ է մասնակցել, ովքեր նախաճաշից և ճաշից առաջ 20 րոպե մաստակ են ծամել:
Պարզվել է, որ, մաստակ ծամելով, նրանք 67 կալորիա քիչ են ստացել և օրվա ընթացքում այդ բացը չեն լրացրել: Բացի այդ, մաստակ ծամելիս մարդիկ 5 % ավել էներգիա են ծախսել: Հետազոտության մասնակիցները փաստել են, որ մաստակը նվազեցրել է նաև քաղցի զգացողությունը: