«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջով նախաձեռնված ակցիային շարունակում են միանալ մշակույթի և արվեստի գործիչներ:
Մասնավորապես, վերջին երկու օրերի դրությամբ նախաձեռնությանը միացել են մեկ տասնյակից ավել մշակույթի գործիչներ: Հայտարարությանը միացած մարդկանց թվում են` Թաթուլ Սարոյանը, էնցիկլոպեդիստ Գագիկ Արծրունին, արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը, ռեժիսոր Սամո Սպիունին, գրականագետ Հովհաննես Բեքմեզյանը, արվեստագետ Արմեն Օհանյանը, գրող Լուսինե Վայաչյանը, լուսանկարիչ Գերման Ավագյանը, գրականագետ Ալվարդ Սեմիրջյանը, գրող, դերասան Հովհաննես Թեքգյոզյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին մշակույթի և արվեստի 105 գործիչներ հայտարարություն են ընդունել, որով պահանջել են անհապաղ քննարկել և լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների: