Home / Армения / «Հայկական ժամանակ». ԱԺ-ն կփորձի խուսափել օրենքը խախտելուց

«Հայկական ժամանակ». ԱԺ-ն կփորձի խուսափել օրենքը խախտելուց

Օրաթերթի տեղեկություններով, եկող շաբաթ ՀՀ ԱԺ-ի կողմից ՍԴ անդամ նշանակելու խնդիրը լուծելու նպատակով խորհրդարանն արտահերթ նիստ է գումարելու: Այսպիսով, խորհրդարանը կփորձի խուսափել ՀՀ «ՍԴ մասին» օրենքի պահանջը խախտելուց:

Խորհրդարանին վերապահված ՍԴ անդամի տեղում նշանակման վերջնաժամկետը դեկտեմբերի 5-ն է, իսկ առաջիկա քառօրյան գումարվելու է դեկտեմբերի 6-9-ը: Մեր տեղեկություններով, ԱԺ-ի կողմից նշանակվելիք ՍԴ անդամի թեկնածության հարցում դեռ վերջնական որոշումը չի կայացվել, և խնդիրը կհստակեցվի գալիք շաբաթվա սկզբին: Հայտնի է միայն, որ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը, որը համարվում է ՍԴ անդամի ամենահավանական թեկնածուներից մեկը, խորհրդարանի թեկնածուն չի լինելու: Իշխանական շրջանակներում առավել հավանական է համարվում այն տարբերակը, որ Արևիկ Պետրոսյանը ՍԴ անդամ կդառնա` Սերժ Սարգսյանի կողմից նշանակվելիք անդամի թափուր տեղը զբաղեցնելով: