Օրաթերթը տեղեկացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդու` նոր պաշտոնի հնարավոր նշանակման մասին:
Մեր տեղեկություններով` առաջիկայում պաշտոնի առաջխաղացում է սպասվում Գալուստ Գրիգորիչի ընտանիքում: Խոսակցություններ կան, որ Գալուստ Սահակյանի որդուն` Տիգրան Սահակյանին, որն առողջապահության նախարարության կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետն է, նշանակելու են առողջապահության փոխնախարար: Իսկ վարչապետի հանձնարարականով աշխատանքից հեռացված առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին, մեր տեղեկություններով, պատրաստվում են նշանակել Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն: