Նորվեգական Բերգեն քաղաքում Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ցուցահանդես է բացվել, որի բոլոր նմուշները պատրաստված են քաղցրավենիքից, այդ թվում` քաղցրաբլիթներից, տորթերից և այլն:
Ամեն տարի Բերգենից և Նորվեգիայի այլ քաղաքներից տասնյակ հազարավոր մարդիկ են այցելում այս ցուցահանդես: Ցուցահանդեսը բաղկացած է հարյուրավոր շենքերից, նավերից, կամուրջներից, որոնք պատրաստված են քաղցրավենիքից և ներկայացնում են Նորվեգիայի տարբեր քաղաքները:
Ցուցահանդեսն արդեն բաց է և պատրաստ է այցելուներ ընդունել:
Բերգենի ցուցահանդեսը գործելու է մինչ դեկտեմբերի 25-ը: