Վրաստանի սեքս-խորհրդանիշ, դերասանուհի Շորենա Բեգաշվիլին տուգանվել է շրջակա միջավայրը աղտոտելու համար:
Շրջակա միջավայրի պահպանման նախարարության տվյալներով` օրեր առաջ վրացական հեռուստաալիքներից մեկի եթերում դերասանուհու մասնակցությամբ մի տեսանյութ էր ցուցադրվել, որում երևում է, թե դերասանուհին ինչպես է ուղղաթիռից գովազդային թռուցիկներ նետում` աղտոտելով շրջակա միջավայրը:
Վարչական իրավախախտումների 146-րդ հոդվածը խախտելու պատճառով` Բեգաշվիլին 200 լարի (մոտ 115 դոլար) տուգանք պետք է վճարի: