Home / Армения / Աջափնյակը կջրազրկվի

Աջափնյակը կջրազրկվի

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝  դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 10.00–ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Լևոնյան, Եղիազարյան, Պարսեղով, Առաքելյան, Խ.Խաչատրյան, Լենինականի, Մարտիրոսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Լենինգրադյան, Սիսակյան, Հասմիկի, Հակոբյանց, Ա.Սարգսյան, Զոհրապ, Չուխաջյան փողոցների, Վշտունի փողոցի ու նրբանցքների, Մելիքյան և Միրաքյան փողոցների վերին հատվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է «Երևան Ջուր» ընկերությունը։