Երեկ Համբուրգում նախկին Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչյովը արժանացել է Մարիոն Դյոնհոֆի անվան մրցանակի` միջազգային փոխըմբռնման և հաշտության գործընթացում մեծ ավանդի համար:
Պարգևի հանձնման պաշտոնական արարողությանը ելույթ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին արտգործնախարար Հանս Դիտրիխ Գենշերը, ով գովեստի խոսքեր է ուղղել Գորբաչյովի հասցեին:
Նրա խոսքով` Գորբաչյովի «պերեստրոյկայի» քաղաքականության շնորհիվ վերջ է դրվել «սառը պատերազմին», գրում է Deutsche Welle պարբերականը:
Մարիոն Դյոնհոֆի մրցանակային գումարը 20 հազար եվրո է: