ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: 
 
Հրամանագրի համաձայն, 2010 թ. դեկտեմբերին կանցկացվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
 
2010 թ. դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները:
 
Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է` երկշաբաթյա ժամկե¬տում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: 
 Epress.am Լուրեր Հայաստանից
Epress.am Լուրեր Հայաստանից