Առաջիկայում ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանի իշխանություներին զսպաշապիկ կհագցնեն: Այսօր մամուլի ասուլիսին Հայաստանի «Մարքսիստական» կուսակացության նախագահ Դավիթ Հակոբյանն իր կարծիքներով կիսվել է լրագրողների հետ:
«2005 թվականից սկսած` Հայաստանը ղեկավարող վիկինգների դինաստիան որդեգրել է հետևյալ քաղաքականությունը. ցամաքային կապով կապել ՀՀ-ն և ԼՂՀ-ն, իսկ յոթ շրջանները դնել միջազգային դիվանագիտական սեղանին: Հիմա այս գագաթաժողովին Սերժ Սարգսյանը կամ պետք է 2 տարածք հանձնելու համաձայնություն տա, որպեսզի մի սռոկ էլ ատբիտ անի, կամ էլ հունվարին պետք է խորհրդարանը ցրի»,- ասել է մարքսիստը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավոր է ի դեմս Նիկոլ Փաշինյանի նոր քաղաքական առաջնորդ ծնվի, մարքսիստն ասել է, որ որպես ազգային լիդեր, ով նոր տնտեսական քաղաքականություն կարող է ներկայացնել, չի կարող:
«Բայց око нации, око божье (ձայն բազմաց, ձայն Աստծո – խմբ.), թող ժողովուրդը որոշի»,- հավելել է Հակոբյանը: