Home / Армения / ՀԱԿ առաջնորդը քաղաքական խնդիրները քննարկել է Պիտեր Սեմնեբիի հետ

ՀԱԿ առաջնորդը քաղաքական խնդիրները քննարկել է Պիտեր Սեմնեբիի հետ

Նոյեմբերի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ, հաղորդում է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև ժողովրդավարության վիճակին առնչվող այլ խնդիրներ:

Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը: