Home / Հայաստան / Հայաստանը կշարունակի համագործակցել Պարենի համաշխարհային ծրագրի հետ

Հայաստանը կշարունակի համագործակցել Պարենի համաշխարհային ծրագրի հետ

Նոյեմբերի 29-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին (Daly Belgasmi):
 
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի ավանդաբար արդյունավետ համագործակցությունը Պարենի համաշխարհային ծրագրի հետ` մասնավորապես կարևորելով վերջինիս կողմից իրականացվող դպրոցական սննդի շուրջ ութ միլիոն դոլար արժողության ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի վեց մարզերի 50.000 դպրոցականների համար:

Երկուստեք վստահություն հայտնվեց, որ հաստատված սերտ համագործակցությունն ապագայում կշարունակվի և կընդլայնվի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: