Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվել Վրաստանի Սահմանադրական հանձնաժողովի քարտուղար Թենգիզ Շարմանաշվիլին:
Շարմանաշվիլին ներկայացնում է «Վրաստանի ազգային-ժողորդավարական կուսակցությունը», որն իրեն ընդդիմադիր ուժ է համարում, սակայն Թբիլիսիում կուսակցությունը համարում են իշխանամետ վերնախավ:
Հիշեցնենք, որ Շարմանաշվիլու քարտուղարության ներքո գտնվող հանձնաժողովը նախապատրաստել է Հիմնական օրենքի նոր տարբերակը, համաձայն որի` Վրաստանում իշխանությունը կենտրոնացած կլինի վարչապետի ձեռքում: Այս տեղեկությունների հիման վրա` Վրաստանում կարծիք կա, որ 2013թ. Միխայիլ Սահակաշվիլին նախագահի պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո կզբաղեցնի վարչապետի աթոռը: