Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ նախօրեին Արմավիր մարզի Շահումյան համայնքում բացվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռ 2009 թվականին:
Եկեղեցին կառուցվել է գյուղի նախկին բնակիչ Կարեն Հովհաննիսյանի բարերարությամբ: Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ և թեմի հոգևորականների մասնակցությամբ կատարվել է եկեղեցու օծումը: Եկեղեցու հանդիսավոր բացմանը հաջորդել է տոնախմբություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության բաժնից: