Էկվադորը պատրաստակամություն է հայտնել ապաստան տալ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին: Այս մասին գրում է «Վաշինգթոն Փոստը»:
«Մենք հրավիրում ենք Ասանջին Էկվադոր, որպեսզի նա կարողանա հանգիստ տարածել իր ունեցած գաղտնի նյութերը` ի դեպ, ոչ միայն համացանցի միջոցով, այլ տարբեր հասարակական աղբյուրների»,- հայտարարել է Էկվադորի արտաքին գործերի նախարար Կինտո Լուկասը:
Ասանջի վերաբերմունքն այս հայտարարությանը դեռևս հայտնի չէ: Հարկ է հիշեցնել, որ Շվեդիայի դատախազությունը Ասանջի ձերբակալության միջազգային օրդեր է տվել: Նա մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ:
Նշենք, որ մինչ Ասանջին ցանկանում են ձերբակալել նախօրեին WikiLeaks-ը հրապարակել է նոր գաղտնի փաստաթղթեր: Այդ նյութերում ներկայացվում է ամերիկացի քաղաքագետների նամակագրությունը, որտեղ տեղ են գտել նաև Հարավային Կովկասի վերաբերյալ նյութեր: Ասանջի գտնվելու վայրի հետ կապված հստակ տեղեկություններ այս պահին չկան: