Այսօր Հայաստանի գիտությունների ակադեմիայի տասնյակ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ հայտարարություն են ստորագրել, որը վերաբերում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգության և ազատ արձակման խնդրին: Հայտարարությունը բաց է գիտության ոլորտի ներկայացուցիչների համար:
Հայտարարության հեղինակները նշում են, որ վերջին շրջանում հայ հասարակության, մասնավորապես, մտավորականների, մշակույթի գործիչների, լրագրողների և հանրության այլ խմբերի ու անհատների ուշադրությունը սևեռված է ազատազրկման մեջ պահվող, լրագրող («Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր) Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունների վրա:
«Հատկապես անհանգստացնող են լրագրողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մասին տեղեկությունները: Մենք՝ գիտնականներս, չենք կարող անմասն մնալ այդ մտահոգություններին թե՛ որպես հասարակության մաս, թե՛ որպես անհատներ, ում համար անընդունելի են բռնությունը և ազատ խոսքի սահմանափակումները: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանին անհարիր է ազատազրկման մեջ պահել լրագրողի` խախտելով միջազգային միջազգային նորմերի և կոնվենցիաների պահանջների: Եվ անկախ նրանից` կիսում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները, թե ոչ, որպես մտավորականներ, քաղաքացիական մեր պարտքի թելադրմամբ, մտահոգված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմամբ ու մեր երկրի միջազգային վարկանիշով, ինչպես նաև կարևորելով հասարակության միասնականության ուղղությամբ ամեն մի քայլ, դիմում ենք Հայաստանի իշխանություններին քննարկել դատապարտված լրագրողի ազատ արձակման հնարավորությունը և լուծում տալ խնդրին:
Հորդորում ենք նաև համապատասխան մարմիններին մինչ այդ խստագույնս ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, թույլ չտալով որևէ ոտնձգություն նրա անձի նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության տակ ստորագրել են
1. Արևշատյան Սեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
2. Աղալովյան Լենսեր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
3. Բարխուդարյան Վլադիմիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
4. Գրիգորյան Արամ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
5. Զաքարյան Վանիկ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
6. Զուլալյան Մանվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
7. Ինճիկյան Մայա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
8. Խոջաբեկյան Վլադիմիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
9. Հակոբյան Վիլեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
10. Հարությունյան Սարգիս ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
11. Ներսիսյան Հանրի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
12. Շահինյան Արամ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
13. Սեդրակյան Դավիթ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
14. Սարգսյան Յուրի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
15. Քուչուկյան Արման ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
16. Աբրահամյան Լեւոն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
17. Կրկյաշարյան Սիմոն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
18. Կիրակոսյան Ալբերտ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
19. Հարությունյան Բաբկեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
20. Հովհաննիսյան Ռաֆայել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
21. Մելքոնյան Աշոտ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պատմության ինստիտուտի տնօրեն
22. Ավետիսյան Տիգրան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
23. Բարսեղյան Լավրենտի պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
24. Դումանյան Վահրամ ֆիզ.մաթ.գիտությությունների թեկնածու., դոցենտ ԵՊՀ կիրառական ֆակուլտետի դեկան
25. Ենգիբարյան Նորայր մաթ. գիտությունների դոկտոր
26. Զաքարյան Ալմաստ բանասիրական գիտությունների դոկտոր
27. Խաչիկյան Մարգարիտ բանասիրական գիտությունների դոկտոր
28. Խառատյան Հրանուշ պատմական գիտությունների թեկնածու
29. Հասրաթյան Գագիկ քիմ. գիտությունների դոկտոր, ԳԱԱ օրգանական քիմիայի ինստ. տնօրեն
30. Հակոբյան Հակոբ ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր
31. Հարությունյան Եվգենի ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
32. Հովսեփյան Լիանա բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
33. Հակոբյան Ռաֆիկ ֆիզ.մաթ.գիտությունների դոկտոր, ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ
34. Մարգարյան Հայրապետ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր