Մոսկվայում ադրբեջանական ծագում ունեցող անձանց աղմկալի սպանություններն ու հարձակումները կապված են միմյանց հետ, գրում է AZE.az-ը: Նրանք բոլորն էլ երկու օրենքով գողերի` Նադիր Սալիֆովի և Ռավշին Ջանաևի միջև տեղի ունեցող պայքարի զոհեր են: Օրենքով գողերը հայտնի են Գուլու և Ռավշան Լենկորանսկի կեղծնուններով:
Նոյեմբերի 9-ին Մոսկվայում չորս մարդու էին գնդակահարել` Յավար Հուսեյնովին, Կամիլ Կաշտաևին, Ազիզ Իսմաիլովին և Ֆիզուլի Հուսեյնովին: Ռուսաստանցի լրագրողներին հաջողվել է պարզել, որ սպանվածների և վիրավորվածների մեծ մասը հանցավոր աշխարհի միջև` Ռուսաստանի մայրաքաղաք կանաչեղեն ներմուծելու հսկողության համար մղվող պայքարի զոհեր են:
Մեծածախ առևտրի կանաչեղենի շուկան բավարարում է ողջ Մոսկվայի պահանջները: «Սոխի, սամիթի, մաղադանոսի ամեն մի կապը, որն օգտագործում են սրճարաններն ու ռեստորանները, անցնում են այդ մեծածախ վաճառքի շուկայով»,-ասել է ոստիկանության աշխատակիցներից մեկը: Երկար ժամանակ կանաչեղենի վաճառքը իրականանում էր Բասմանյան շուկայում, սակայն, երբ այնտեղ տանիքը փլուզվել էր, ապա առևտուրն իրակակացել էր Կիևյան կայարանի մոտ: Այժմ առևտրի կետերը տեղակայնված են МКАД-ի վրա: Ամեն ամիս շուկա են մտնում սոխով և մաղադանոսով լի մի քանի հարյուր բեռնատարներ: Ամեն մեքենայից հանցավոր խմբավորումների առաջնորդները 3 հազար դոլար են ստանում: Մեկ ամսվա կտրվածքով` նրանք մոտ 500 հազար դոլար են աշխատում:
Այս հարցով զբաղվող իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալներով` երկար ժամանակ կանաչեղենի շուկան ղեկավարում էր «օրենքով գող» Բախիշ Ալիևը, ով հայտնի էր Վախա կեղծանունով: Նա «օրենքով գող» է հայտարարվել 2004 թվականին: