Ամերիկյան Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ խնձորի և խնձորի հյութի պարբերաբար օգտագործումը կանխում է ուղեղի այն բջիջների քայքայումը, որոնք հանգեցնում են հիշողության կորստի, գրում է newsme.com-ը:
Վարկածը ապացուցելու համար գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել: Հետազոտության առարկա են ծառայել մկները, որոնց օրական այնքան խնձորի հյութ են տվել, որը համապատասխանում է 2-3 բաժակ հյութի կամ 2-4 խնձորի: Իրականցված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի մեջ պարունակվող նյութերը կանխում են ուղեղի բջիջների քայքայումը, որոնք պատասխանատու են հիշողության համար:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ խնձորի և խնձորի հյութի օգտագործումը ուղեղի համար պաշտպանիչ դեր է կատարում»,-ասել է համալսարանի գիտնակլան Թոմաս Շին: