Ինչու են գեղեցիկ մարդկանց մոտ ավելի հաճախ աղջիկներ ծնվում, քան տղաներ: Որովհետև կանանց համար գեղեցկությունն ավելի կարևոր է, քան տղամարդկանց համար, կարծում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հոգեբան, «Մարդկային բնույթի 10 քաղաքականապես ոչ կոռեկտ ճշմարտություններ» գրքի հեղինակ Սատոշի Կանացավան: Հոգեբանն ընդունում է, որ իր որոշ դրույթներն անբարո են թվում, բայց միժամանակ հոգեբանը նշում է, որ իր գաղափարները հիմնավորված են գիտական փաստերով: Կանացավայի տեսական դրույթները ներկայացված են The Independent-ի էջերում:
1) «Տրիվերս Ուիլյարդի վարկածն» ասում է` եթե ծնողները կարող են երեխաներին փոխանցել որոշակի նախընտրելի հատկանիշներ, ապա այդ սեռի երեխաներն ավելի շատ կծնվեն: Կանացավան ենթադրում է, որ գեղեցիկ մարդիկ սովորաբար աղջիկներ են լույս աշխարհ բերում, որովհետև էվոլյուցիայի տեսանկյունից, կնոջ գլխավոր առավելությունն իր մրցակիցների հանդեպ գեղեցկությունն է, և գտել է դա հաստատող վիճակագրություն:
2) Լիբերալները պահպանողականներից խելացի են: Կանացավան փաստեր է գտել, համաձայն որոնց` իրենց ծայրահեղ լիբերալ համարող երիտասարդների միջին IQ-ն կազմում 106 բալ, իսկ ծայրահեղ պահպանողականներինը` 95:
3) Ահաբեկիչների գործողությունները միշտ չէ, որ պայմանավորված են լինում կրոնական գաղափարներով: Բայց այն դեպքերում, երբ ահաբեկչության հիմքը իրոք կրոնն է, ապա դա անպայման իսլամն է: Ըստ գիտնականի` սա բացատրվում է նրանով, որ իսլամը թույլ է տալիս բազմակնությունը,իսկ կանանց թիվը չի բավարարում բոլոր տղամարդկանց: Բազմաթիվ ահաբեկիչների համար մահմեդականությանը դավանելու շարժիչ ուժը երկնքում կույսերի հարեմի խոստումն է:
Տղամարդկանց սերը շիկահերների նկատմամբ Կանացավան բացատրում է նրանով, որ բաց գույնի մազերը երիտասարդության նշան են, քանի որ տարիքի հետ մարդու մազերը ավելի մուգ երանգ են ստանում:
Բազմակնության հարցը նա համարում է մարդկային էության անբաժանելի մասնիկ: Եթե ֆինանսական տարբերությունը շատ մեծ է, հետևաբար կնոջ համար ավելի լավ է կիսել հարուստ տղամարդուն ինչ-որ մեկի հետ, քան լինել աղքատի միակը:
Այն ամուսինները, ովքեր ավելի շատ տղաներ ունեն, քան աղջիկներ, ավելի հազվադեպ են ամունալուծվում, որովհետև տղաների համար հայրն ավելի մեծ կարևորություն ունի:
Քաղաքականությամբ զբաղվող տղամարրդկանց սեքսուալ զվարճությունները Կանացավան օրինաչափ երևույթ է համարում, քանի որ, ըստ նրա, տղամարդիկ հենց դրա համար էլ ձգտում են դեպի քաղաքականություն, որպեսզի առավել մեծ քանակությամբ կանանց ուշադրություն գրավեն:
Աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական բռնությունները նա համարում է ոչ թե խտրականություն, այլ ընդամենը տղամարդկանց պահվածքի մասնավոր դրսևորում իրենց հակառակորդների նկատմամբ: