Մի քանի օր առաջ մահվան հերթական դեպքն է արձանագրվել բանակում, գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Լուսակերտում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպան է եղել նորակոչիկներից մեկը: Վերջինս, որ ընդամենը մեկ օրվա զինծառայող էր, իրեն նետել է պատուհանից` մինչ այդ հայտարարելով, որ չի ուզում ծառայել: Օրաթերթը նշում է, որ դեպքի մասին ՊՆ լրատվականից դեռևս որևէ տեղեկատվություն չի հաղորդվել: