Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել նրանից հետո, երբ Շվեդիան ձերբակալության միջազգային օրդեր է տվել` մեղադրելով Ասանջին բռնաբարության մեջ: Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ լինելու փաստը կբարդացնի Ասանջի տեղաշարժի հնարավորությունը: Վերջինիս գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:
Ինքը` Ասանջը, կտրականապես հերքում է մեղադրանքները` դրանք պայմանավորելով կայքի գործունեության հետ:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ավագ աշխատակիցներից մեկի խոսքով, ով չի ցանկացել ներկայանալ, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը փաստաթղթերի հետ կապված իր գործունեությամբ ԱՄՆ կառավարության փաստաբաններին մտահոգության մեջ է գցել, ովքեր քննարկում են նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նա կարող է մեղադրվել լրտեսության մեջ: