Home / Հայաստան / «Ժամանակ». «Հերքված ինքնասպանությունը» տեղի է ունեցել Լուսակերտի Հրետանային ուսումնական զորամասում

«Ժամանակ». «Հերքված ինքնասպանությունը» տեղի է ունեցել Լուսակերտի Հրետանային ուսումնական զորամասում

Նախորդ համարում օրաթերթը լուր էր հրապարակել այն մասին, որ հայկական բանակում ինքնասպանության հերթական դեպքն է արձանագրվել. օրեր առաջ Լուսակերտի զորամասերից մեկում պատուհանից իրեն ցած է նետել ընդամենը մեկ օր առաջ բանակ զորակոչված զինվոր, ով հայտարարել է, թե չի ցանակնում ծառայել: Այդ կապակցությամբ մեկնաբանություն էր արել ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, ով հերքել էր միջադեպի մասին լուրը:

Ուշագրավ է, որ Դավիթ Կարապետյանը, չգիտես ինչու, բավականին տարօրինակ արձագանք է տվել մեր այս լուրին, ընդ որում, ոչ միայն ըստ իրեն` հերքելով մեր լուրը, այլ նաև` մեր թերթի հասցեին բավականին ուշագրավ որոկավորումներ անելով: ՊՆ մանր ու մեծ պաշտոնյաներին ստիպված ենք հիասթափեցնել` հրապարակելով միջադեպի հետ կապված նոր մանրամասներ: Վերոնշյալ դեպքը տեղի է ունցել Լուսակերտի Հրետանային ուսումնական զորամասում: Սպասում ենք ՊՆ-ի հաջորդ արձագանքին, որից հետո սպասեք մերին: