Երեկ լրացել է քաղբանտարկյալ, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` պատժախցում պահվելու ժամկետը, և նա «Արթիկ» ՔԿՀ-ում տեղափոխվել է առանձին խուց, որտեղ պահվելու է միայնակ, գրում է օրաթերթը:
Փաշինյանը դիմում է գրել «Արթիկ» ՔԿՀ-ի ղեկավարությանը` պահանջելով իրեն առանձին խուց տրամադրել: Քրեակատարողական վարչությունը ակնհայտորեն ցայտնոտի մեջ է Փաշինյանի հարցում և մեկը մյուսի հետևից իրար հակասող ու անհեթեթ հաղորդագրություններ է տարածում: Երեկ ԱՆ ՔԿՀ վարչության մամլո ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը Փաշինյանին «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելն ու նրա ռեժիմի խստացումը պայմանավորել է ինչ-որ տույժերով, իրականության հետ կրկին որևէ կապ չունեցող գործոններով: Նիկոլ Փաշինյանը դեռևս երկու շաբաթ առաջ դատարանում հայտարարել էր, որ իր հետ կապված` Բաբայանի հայտարարությունների 70 տոկոսը սուտ են: