Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, որը փախուստի մեջ է, քանի որ մեղադրվում է առավելապես խոշոր չափերի մեքենայությունների, մասնավորապես` Մոսկվայում գտնվող «Եվրոպարկ» հյուրանոցի բաժնեմասերի յուրացումների մեջ, օրաթերթի տեղեկությունների համաձայն` օգնություն է խնդրել Սերժ Սարգսյանից:
Բանն այն է, որ երբ Ժիրինովսկին հրաժարվել է պաշտպանել իր խմբակցության պատգամավոր Եղիազարյանին, նա դիմել է Սերժ Սարգսյանին, որը, պատկերացրեք, պատասխանել է գործարարին: Մեր աղբյուրի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը Եղիազարյանին ասել է, որ դու` Աշոտ, պրոբլեմ չես ունենա, բայց «Եվրոպարկի» 60 տոկոսը պետք է տաս ինձ` Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի միջոցով: Պայմանավորվածությունը կայացել է: Եղիազարյանը այդպես էլ արել է, սակայն Սերժ Սարգսյանն այդպես էլ չի կարողացել Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ այդ հարցը լուծել: Արդյունքում` Աշոտ Եղիազարյանը ստիպված է եղել փախուստի դիմել, իսկ հայցվորները պահանջում են գործարքն անվավեր ճանաչել ու Տաշիրի Սամոյին էլ համարել Աշոտ Եղիազարյանի հանցակիցը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Կարապետյանն անիմաստ «քաշվել է», քանի որ նախ «Եվրոպարկի» մեջ շատ փող է ներդրել, հետո էլ Սերժ Սարգսյանը նրան «պոդստավկա» է արել: Ասում են, որ Արա Աբրահամյանն արագ կողմնորոշվել է և այնպիսի դերակատարություն, ինչպիսի Կալուգայի Սամոն էր իր վրա վերցրել, Աբրահամյանը դրա ստանձնումից պարզապես հրաժարվել է: