Այս պահին Նիկոլ Փաշինյանն իրեն լավ է զգում, սակայն խնդիրներ են առաջացել իրեն թերթեր տրամադրելու հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ով երեկ ամուսնու հետ զրուցել է հեռախոսով:
«Դարձյալ փորձում են շարունակել խոչընդոտել նրան թերթեր տրամադրելու հարցում: Այնտեղ («Արթիկ» քրեակատարողական հիմնարկում – Epress.am) ասել են, որ Նիկոլը պիտի դիմում գրի, որ իրեն թերթեր տան, ինչի մասին, սակայն, ինքը չգիտեր»,- ասել է Աննա Հակոբյանը:
Նա նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է առանձնախցում, որում գտնվելու համար մինչև «Արթիկ» ՔԿՀ տեղափոխվելն էր դիմում գրել: