Home / Армения / Հայաստանը կարող է լավ օրինակ դառնալ մամուլի ազատության խթանման հարցում. ԵԱՀԿ

Հայաստանը կարող է լավ օրինակ դառնալ մամուլի ազատության խթանման հարցում. ԵԱՀԿ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում այսօր շարունակել է երկկողմ հանդիպումներ ունենալ գագաթնաժողովին մասնակցող երկրների և պատվիրակությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հարղոդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ:

Սերժ Սարգսյանը և Դունյա Միյատովիչն անդրադարձել են մեր երկրում ԵԱՀԿ կառույցների գործունեությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդման, բարեփոխումների իրականացմանն աջակցության ու մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից կարևորել այդ կառույցների գործունեությունը: Դունյա Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցում են նաև ԶԼՄ օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Նա մամուլի ազատությունը խթանող կարևոր հանգամանք է համարել Հայաստանում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք, Դունյա Միյատովիչի հավաստմամբ, Կազմակերպության անդամ այլ երկրների համար ևս լավ օրինակ կարող են դառնալ: