Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Խաղը կկայանա Կիպրոսում 2011թ. փետրվարի 9-ին` ՖԻՖԱ-ի կողմից նշանակված ընկերական հանդիպումների պաշտոնական օրը:
Հիշեցնենք, որ հաջորդ պաշտոնական հանդիպումը մեր թիմը կանցկացնի մարտի 26-ին, երբ Եվրո-2012-ի շրջանակներում Երևանում կհանդիպի Ռուսաստանի ընտրանու հետ: