Մոսկվայում հանցավոր խմբերն աշխատում են քաղաքապետարանի պաշտոնյաների հետ, բայց ցածր մակարդակով: Մասնավորապես, հայերն ու վրացիները նախկինում ներգրավված են եղել խաղատների բիզնեսների մեջ մինչև այն պահը, երբ քաղաքային իշխանությունները փակեցին խաղատները Մոսկվայում: Այս մասին ասված է 2010 թվականի փետրվարի 12-ով թվագրված նամակում, որը հեղինակել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը և որում անդրադարձ է արվում Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին և քաղաքապետարանի գործունեությանը:
Wikileaks.org կայքի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Մոսկվայում գործող էթնիկ խմբերին պաշտպանություն էր հարկավոր օրենքի խախտելու դեպքում և նրանք աշխատում էին պաշտոնյաների հետ:
Նմանատիպ սցենարների դեպքում հանցավոր խմբավորումները վճարում են նաև Մոսկվայի ոստիկանությանը: