Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներգրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
«Ղարաբաղյան հակամարտության լուծման համար կարևոր է երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներգրավված լինելը: Դա կնպաստի փոխվստահության մակարդակի բարձրացմանը», 1news.az-ի փոխամցմամբ` հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` Բաքվում անցկացվող «Հարավային Կովկասում անվտանգության վերաբերյալ միջազգային ֆորումի» ժամանակ:
Գրիգորյանի խոսքով` ինքը այցելել է Բաքվում հայկական եկեղեցի և հաճելիորեն զարմացած է մնացել եկեղեցու տեսքից և բարեկարգության մակարդակից:
«Ես շատ ուրախ էի, որ հայերի եկեղեցին գտնվում է Ադրբեջանի հովանավորության տակ: Քանի որ եկեղեցին մեծ դեր ունի հայերի կյանքում, Բաքվի հայկական եկեղեցու վիճակը դրական տպավորություն թողեց ինձ վրա: Սա փոխադարձ վստահություն է ծնում երկու ազգերի միջև: Հենց դրանէ են վստահության այն միջոցները, որոնք պետք զարգացնել մեր երկրների միջև», – քաղաքագետի խոսքերն է մեջբերում 1news.az-ը: