Թբիլիսիում և Ախլքալաքում գործող վրացի պաշտոնյաները, ինչպես նաև տեղական համայնքի առաջնորդները և քաղաքական ակտիվիստները հաստատում են, որ Ռուսաստանի կառավարությունը ֆինանսավորում է ծայրահեղական ազգայնամոլ հայերին Ջավախքում` ցանկանալով ապակայունացնել իրավիճակը բազմազգ, քաղաքական առումով խոցելի տարածաշրջանում: Այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթում, որը Պետդեպ է ուղարկվել 2007 թվականի հուլիսի 20-ին: Փաստաթուղթը հրապարակվել է Wikileaks.org կայքի կողմից:
Նամակում նշված է, որ լարվածությունը սկսել է աճել 2006 թվականի մարտին, երբ Ախլքալաքում բողոքի ակցիաներ են սկսվել Ծալկա քաղաքում էթնիկ հայի սպանության հետևանքով: Մայիսի 2-ին մարդիկ բողոքել են տարածաշրջանում գտնվող Ռուսաստանի ռազմակայանը հանելու կապակցությամբ:
«Ռազմակայանը հանելու գործընթացը շարունակվել է, իսկ խժդժությունները սկսել են նվազել, ինչը հնարավորություն է տալիս վստահությամբ վերաբերվել Վրաստանի մեղադրանքներին առ այն, որ լարվածությունը հրահրվում էր Ռուսաստանի ռազմակայանի ներսում առկա տարրերի կողմից», – նշված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան նամակում: