ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովին` խնդրելով հնարավորություն ընձեռել արտոնագիր չստացած հեռուստաալիքներին որոշ ժամանակ հեռարձակել:
«Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 16-ին և դեկտեմբերի 23-ին թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու լիցենզավորման մրցույթների արդյունքների ամփոփման հանգամանքը, ինչպես նաև մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին տրված լիցենզիաների գործողության սկզբնաժամկետը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին` խնդրելով հնարավորություն ընձեռել այն հեռուստաընկերություններին (համաձայնությամբ), որոնց լիցենզավորման մրցույթի արդյունքներով եթերային հեռարձակման լիցենզիա չի տրամադրվի, որոշակի ժամանակահատվածով շարունակելու հեռարձակման իրականացումը` ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման և հեռարձակման գործունեության ավարտի ապահովման նպատակով», – ասված է ՄԻ պաշտպանի նամակում: