Բրիտանական ոստիկանությունը գիտի WIkiԼeaks կայքի հիմնադիր, Ինտերպոլի կողմից հետախուզվող Ջուլիան Ասանջի գտնվելու վայրը, սակայն միջոցներ չի ձեռնարկում նրան ձերբակալելու համար, քանի որ առայժմ ուսումնասիրում է մանրամասներն ու ձերբակալման հրամանի է սպասում: Այս մասին գրում են արևմտյան ԶԼՄ-երը:
Լրագրողների տվյալներով` Ասանջը, հոկտեմբերին Լոնդոն ժամանելով, իր բոլոր տվյալները հանձնել է ոստիկանություն: Այնուամենայնիվ, Սքոթլանդ Յարդը չի կարող ձերբակալել Ասանջին առանց բրիտանական Հանցավորության դեմ պայքարի գործակալության հրամանի: Հայտնի է դարձել, որ Ասանջին ձերբակալման հրաման արձակելու փաստի հետաձգումը կապված է նրա հետ, որ գործակալությունը «մանրամասներն է քննում»:
Միևնուն ժամանակ, WikiLeaks-ի հիմնադրի փաստաբան Մարկ Սթեֆենսը հավաստիացնում է, որ իր պաշտպանյալը չի թաքնվում և անգամ հարցազրույցներ է տվել: