Home / Армения / Շահումով խաղերից ու խաղատներից 30 մլն 100 հազար դրամ տուգանք է գանձվել

Շահումով խաղերից ու խաղատներից 30 մլն 100 հազար դրամ տուգանք է գանձվել

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 18 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիա: Նույն ժամանակահատվածում 17 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել, 21 շահումով խաղի, 4 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է:
 
Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք` համապատասխանաբար 13 մլն 400 հազար, 16 մլն  և  700 հազար դրամի չափով, 25 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
 
01.01.2010-01.12.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 935 մլն դրամի չափով պետական տուրք, որից 410 մլն դրամը` շահումով խաղերի,  225 մլն դրամը` խաղատների, 300 մլն դրամը` վիճակախաղերի գծով:
 
2010թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 11 խաղատան և 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: Այս մասին հայտնում է  ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Tekali Taxi