Իշխող կոալիցան իսկապես քննարկել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը և դա անցած այս մի քանի օրերի ընթացքում արել է մի քանի անգամ: Այս մասին երեկ օրաթերթի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Սաֆարյանը դեռ նախանցյալ շաբաթ մեզ հետ զրույցում ասել էր, որ իշխող կոլաիցիայի ներկայացուցիչները այս` ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է քննարկեն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների ազատ արձակման իրավական ճանապարհները:
Կոալիցիայի ներկայացուցիչները, սակայն, լրագրողների հետ զրույցներում համառորեն պնդում էին, թե նման բան չկա:
«Ես ինչ ասել եմ, իմ ոչ մի բառից չեմ հրաժարվում: Այս ընթացքում մեկ և ավելի քննարկում եղել է պատկան այն մարդկանց հետ, ովքեր կոչված են այդ հարցերին պատասխան տալու»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը: