Օրաթերթը գրում է, որ վերջին շրջանում լուրջ դժգոհություններ է հասունանում իշխանական, բիզնես շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականության նկատմամբ:
Տարբեր էլիտար շրջանակներում սկսել են քննարկել, որ այնքան վնաս, ինչքան նա է տալիս երկրի տնտեսությանը, ոչ ոք չի տվել: Ըստ մասնագիտական կարծիքների, արդեն իսկ խախտվել է երկրի տնտեսության այն ներքին շեմը, որից այն կողմ չգրված պայմանավորվածություն կար, որ չի կարելի անցնել: Եվ դա կատարվում է զուտ անձնային շահի հողի վրա: Մասնավորապես, խոսվում է, որ վարչապետը տարբեր նախագծեր ու կառավարության որոշումներ է առաջ մղում, որտեղ հստակ շահեր ունի ինքն անձամբ և իր ուզած մարդիկ` իր նախկին շրջապատից ու քոչարյանական թիմից:
Ոմանք զբաղված են այդ տեղեկատվությունը համադրելով և հավաքելով ու պատրաստվում են դա ներկայացնել Սերժ Սարգսյանին: Ընդ որում, դժգոհների բանակում ասում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի ականջներին շատ վարպետությամբ է լապշա կախում և անկացնում է ցանկացած` անգամ ամենաաբսուրդ առաջարկ: Դրան նպաստում են նաև այն բոլոր մարդիկ, ովքեր ելումուտ ունեն Սերժ Սարգսյանի մոտ: Այնպես է ստացվել, որ դրանց գերակշռող մասը Տ. Սարգսյանի շրջապատից են` Նավասարդ Կճոյան, Ֆլեշի Բարսեղ, Վազգեն Մանուկյան: Նրանք, ովքեր դերակատարում են ունեցել Տ.Սարգսյանի վերելքի և վարչապետ նշանակվելու հարցում: Ի դեպ, ասում են, որ այս անձինք Տիգրանին ներկայացնում են որպես աստվածավախ, հոգևոր անձնավորություն, որը երբեք բյուջեից չի գողանա և պետական շահը վեր է դասում ամեն ինչից: