Home / Армения / Աստանայում բացասական սպասելիքները չարդարացան, համոզված է ՀՅԴ-ականը

Աստանայում բացասական սպասելիքները չարդարացան, համոզված է ՀՅԴ-ականը

Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը կարող էր փակուղի տանել ղարաբաղյան գործընթացը, սակայն դա տեղի չունեցավ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դաշնակցության Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ամեն դեպքում, ըստ քաղաքական գործչի, առաջընթաց ևս չկա:

«Մտահոգություն կար, որ կարող էր ավելի վատ փաստաթուղթ դուրս գար: Դա, բնականաբար, տեղի չունեցավ: Բնականաբար, որովհետև դա ինչ-որ տեղ դա անհասկանալի կլիներ, թեև կային որոշ մտահոգություններ»:

Մանոյանը պարզաբանել է, որ Թուրքիան` օգտագործելով հայ-թուրքական արձանագրություններով իրեն ընձեռած հնարավորությունը և դրանք որպես ճնշման լծակ օգտագործելով, փորձել է ստանալ մի փաստաթուղթ, «որն իրեն կբավարարեր, որպեսզի ինքը վավերացնի Արձանագրությունները»: Այնուամենայնիվ, «տեղի չունեցավ ավելի վատը»: Սակայն, հավելել է Մանոյանը, ստորագրված փասթաթուղթը շատ լավը չէ.

«Փաստաթղթում կան հղումներ Մինսկի խմբի համանախագահների` այս և անցած տարվա հայտարարություններին, որտեղ նշված են և’ Մադրիդյան սկզբունքները, և’ այդ սկզբունքներից բխող տարրեր, որոնք Դաշնակցության համար անընդունելի են»: