Համխարհային տնտեսության մեջ ճգնաժամի երկրորդ ալիքի սպառնալիքը դեռ պահպանվում է, տնտեսական աճն էլ հաջորդ տարի փոքր կլինի: Նման կանխատեսում են արել ՄԱԿ-ի փորձագետները` «2011 թվականի միջազգային տնտեսության իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում:
Ըստ զեկույցի տվյալների` համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական խնդիրը նրանում է, որ հզոր պետությունները խստացնում են իրենց ֆինանսական քաղաքականությունը, գործազրկության մակարդակը բարձրանում է, ինչպես նաև առկա է «արժեթղթերի պատերազմը»: Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի միջազգային աճը 3,1 % է կազմելու, ինչը 50%-ով պակաս է ակնկալվող արդյունքից:
Զեկույցում նշվում է նաև, որ աճի դանդաղ ընթացքը բացասական ազդեցություն կունենա ոչ միայն զարգացող, այլև զարգացած տնտեսությունների վրա: Չինաստանում աճը կդանդաղի մինչ 8,9%, ինչը 2010 թվականի համեմատ 1,2 %-ով պակաս է: