Ադրբեջանի կողմից ագրեսիայի պարագայում Հայաստանը Ղարաբաղը ճանաչելուն այլընտրանք չի ունենա: Ավելին, նման դեպքում Հայաստանը պետք է միացում հայտարարի: Մեկնաբանելով ՀՀ նախագահի ելույթը Աստանայում կայացած գագաթաժողովի ընթացքում` ասել է Դաշնակցության Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա կարծիքով` ճանաչումն անպայման պետք է տեղի ունենա, եթե բանակցությունները մտնեն փակուղի: Սակայն Մանոյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանն իր ելույթով բացառեց Ղարաբաղի դե յուրե ճանաչումը մինչ պատերազմի վերսկսումը:
Ընդհանուր առմամբ, դաշնակցական գործիչը դրական է գնահատում նախագահի ելույթը. «Անհրաժեշտ էր, որ այս ամենը բաց տեքստով ասվեր` հատկապես հաշվի առնելով լսարանը»:
Սակայն, ըստ Մանոյանի, կարելի էր կրկին խոսել բանակցություններում Ղարաբաղի մասնակցության մասին: