«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպությունն մտահոգված է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա բանտում կատարված հարձակման և նրան պատժախուց տեղափոխելու մասին տեղեկատվությամբ:
«Մեզ մտահոգում է այն տեղեկատվությունը, համաձայն որի Նիկոլ Փաշինյանը ճնշման է ենթարկվել բանտային պայմանների մասին իր քննադատական հոդվածների համար: Մենք կոչ ենք անում հայկական իշխանություններին անաչառ կերպով հետաքննել տեղի ուենցածը»,-ասել է CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող Նինա Օգնյանովան:
«Մենք պահանջում ենք Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վարչությունից ապահովել Փաշինյանի անվտանգությունը և բարելավել նրա բանտային պայմանները», – ասել է CPJ ներկայացուցիչը: