Home / Армения / WikiLeaks-ն առայժմ ոչ մի նոր բան չի ասել. Մանոյան

WikiLeaks-ն առայժմ ոչ մի նոր բան չի ասել. Մանոյան

Wikileaks.org կայքում հայտնված տեղեկատվությունն ինչ-որ տեղ Միացյալ Նահանգների դեմ արված քայլ է, այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Դաշնակցության Հայ Դատ գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Քաղաքական գործիչը չի կարծում, որ դա ԱՄՆ ձեռքի գործն է.

«Իրենք այնպիսի իրավիճակում հայտնվեցին, որ փիառի համար այդքան թանկ գին չես վճարի»:

Մանոյանի համոզմամբ` պետք է հաշվի առնել, որ քարորդ միլիոնից ավել փաստաթղթերից ընդամենը մի քանի հարյուրն է առայժմ հրապարակված:

«Իսկ դեռ անհայտ փաստաթղթերում բավական հետաքրքիր նյութեր կլինեն, որոնց շնորհիվ երկրում գոյություն ունեցող հարցերը հնարավոր կդառնա ավելի ճիշտ հասկանալ», – ասել է քաղաքական գործիչը:

«Փաստաթղթերն առայժմ հատուկ նորություն չեն տվել», – եզրափակել է ՀՅԴ-ականը: