Home / Армения / Իտալացի ուսանողները զեղչեր կստանան բարձր առաջադիմության համար

Իտալացի ուսանողները զեղչեր կստանան բարձր առաջադիմության համար

Ձմեռային քննաշրջանի ընթացքում ստացած բարձր գնահատականների դեպքում իտալացի ուսանողները զեզչեր կստանան հագուստի online-խանութում, տեղեկացնում է Sfilate-ն: Այս գաղափարը պատկանում է համացանցային խանութի աշխատակից Ալբերտո Կավալինիին:

Կավալինիի
խոսքով` զեղչի
չափը
պայմանավորված
կլինի
ողջ
քննաշրջանի ընթացքում հավաքած
բալերի
ընդհանուր
քանակից` որքան բարձր է գնահատականը, այնքան էժան է հագուստը: Նա նշել է, որ ակցիան
ուղղված է տնտեսական անկման շրջանում ուսանողներին աջակացություն ցուցաբերելուն, ինչպես
նաև քննություններին ավելի լավ պատրաստվելու խթանմանը: