Այսօր կառավարության նիստերի դահլիճում կայացած ՀԺԿ 7-րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ վերընտրվեց Ստեփան Դեմիրճյանը:
Տեղեկացնենք, որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, ՀԺԿ-ում կուսակցության ղեկավարին ընտրում է ոչ թե վարչությունը, այլ համագումարը:
Համագումարի ժամանակ ընտրվեց նաև վարչություն` բաղկացած 81 հոգուց:
Վարչությունն էլ, իր հերթին, ընտրեց քարտուղարություն, որի կազմում ընտրվեցին Ստեփան Մինասյանը, Գրիգոր Հարությունյանը, Ֆելիքս Խաչատրյանը: Համագումարի ժամանակ ընտրվել է նաև հսկիչ և վերահսկիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 հոգուց: