Դեկտեմբերի 6-ին «Բամբիռ» ռոք-խումբը Ստամբուլում համերգով հանդես կգա թուրքական «Bajar»-ի հետ` ի պաշտպանություն մարդու իրավունքների:
Մարդու իրավունքների համաշխարհային օրվան` դեկտեմբերի 10-ին ընդառաջ նման համատեղ համերգով հանդես գալու նախաձեռնությունը Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությանն է: Համերգը կկայանա Ստամբուլի «Բաբելոն» համերգասրահում, հայտնում է «Ազատությունը»:
«Bajar»-ը Թուրքիայում հայտնի է քրդական ծագման քաղաքային երաժշտությամբ, որը համեմվում է Միջին Արևելքին բնորոշ ելևէջներով: