Դեկտեմբերի 9-ին, ժամը` 12:00-14:00-ն Stop changes in maternity leave law (Ո՛չ հղիության նպաստի նվազեցմանը) խմբի անդամները բողոքի ակցիա են կազմակերպում ՀՀ կառավարության շենքի առջև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» մասին օրենքի փոփոխության դեմ և պահանջելու են հետ կանչել այդ օրենքի տակ դրված ստորագրությունը:
Հիշեցնենք, որ համաձայն օրենքում կատարված փոփոխությունների, կրճատվում են հղիության շրջանում գտնվող կանանց հատկացվող նպաստերը: