Բիլ Քլինթոնի կյանքը ոգեշնչել է իր երկու հայրենակցուհիներին, ովքեր օպերա են գրել ԱՄՆ նախկին նախագահի մասին: «Բիլի Բլայթ» վերնագրով ստեղծագործությունը (հենց այդ ազգանունն են նրան տվել ծնվելուց հետո) գրել են Բոնի Մոնտգոմերին և Բրիթանի Բարբերին, ովքեր, ինչպես և Քլինթոնը, ծնվել են Արկանզասում:
Նրանց խոսքով` օպերա գրելու միտքն իրենց մոտ ծագել է ԱՄՆ նախագահի` 2004թ. հրատարակած «Իմ կյանքը» ինքնակենսագրությունն ընթերցելուց հետո: Ըստ երաժշտության հեղինակ Մոնտգոմերիի` իրենց հատկապես ոգեշնչել է գրքի 6-րդ գլուխը, որտեղ նկարագրվում է Քլինթոնի մայրը: