Թուրքիան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրել է դիվանագետ Էրսին Էրչինի թեկնածությունը, գրում է Hurriyet-ը:
Թերթի փոխանցմամբ` էրչինն արդեն ստացել է կազմակերպությանն անդամակցող 25 երկրների աջակցությունը: Նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ գագաթաժողովների ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն արդեն ներկայացվել է Էրչինին մի շարք երկրների ղեկավարներին:
ԵԱՀԿ 52 անդամ երկրներից 25-ը խոստացել են Գյուլին սատարել Էրչինի թեկնածությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա ընտրություններում:
Նշենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2011թ. գարնանը: