Դեկտեմբերի 6-ին ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի նախագահությամբ անցկացվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ կայքը, նիստում որոշում է կայացվել մինչև 30 օրով հետաձգել «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր և ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի ներկայացրած հայտարարության նախագծի քննարկումը: